Տիգրան Ավինյանը՝ իր և իր ընտանիքի ունեցվածքի մասին

Ասում են, թե իմ ընտանիքի որևէ հարստություն մեր՝ իշխանության գալու հետ զուգահեռ է։ Այդ մասին գրողները չէի՞ն կարող ԿԸՀ հարցում անել և տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թվականին հայտարարագիր է հանձնել, Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր և իր ընտանիքի ունեցվածքին վերաբերող հարցին։


«Այն ժամանակ պաշտոնյա չէր Տիգրան Ավինյանը, Լոնդոնից մի 2-3 տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին, որտեղ ուսանել էր իր կինը՝ էլի իր ընտանիքի հաշվին, դրան զուգահեռ Իսպանիայում ուսանել էր իր եղբայրը՝ կրկին իր ընտանիքի հաշվին։ Կներեք էս մանրամասների համար, բայց 19-ամյա Տիգրան Ավինյանը նստած իր «Մերսեդես» ջիպի մեջ, չէր մտածում, որ ֆինանսական հաջողությունների խնդիր ունի։ Տիգրան Ավինյանի հայրն էլ չէր մտածում, ով երբևէ որևէ մրցույթի, տենդեռի չի մասնակցել։ Կարող եմ գնալ, մինչև պապուս հասնել։


Ասեմ՝ որտեղից այդ ամենը, ժողովո՛ւրդ ջան, արդար քրտինքով աշխատած՝ մինչև 2018 թվականը։ Հիմա մեր ընտանիքի որևէ բիզնես նախաձեռնություն կապ չունի ո՛չ համայնքի, ո՛չ պետության, որոշ դեպքերում էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ, այդ հարցը մեզ մոտ շատ սուր է դրված»,-ասել է Տիգրան Ավինյանը։

Քաղաքականություն