Ավինյանը՝ մայրաքաղաքում տրանսպորտային բարեփոխումների մասին
Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրաի՝ ավելացվել է տրոլեյբուսների քանակը. «Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցելու ենք, և 2026թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը հնարավորություն կտա տրոլեյբուսային ցանցն ամբողջությամբ թարմացնել, և հին տրոլեյբուսները այլևս չենք տեսնի փողոցներում»:
Ավինյանը նաև խոսել է միասնական տոմսային համակարգի մասին. «Ներդրել ենք միասնական տոմսային համակարգը, իր բոլոր խնդիրներով ու թերություններով պետք է հասկանանք, որ 35 տարվա մի համակարգից անցում է կատարվել անկանխիկ տարբերակով համակարգի, որը այս պահին թղթային որևէ կրիչ չունի։ Մենք կարողացել ենք այս ծրագիրը ամբողջապես իրականացնել»։
Նմանատիպ հոդվածներ
Էնֆիաջյանը Սերգեյ Տրոցյուկինի հետ հանդիպմանը խոսել է Բաքվին բելառուսական զենքի վաճառքից
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործ...
Արցախում վիրավորված զինծառայողներից 2-ը ծանր վիճակում են
Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 2-ը ծանր վիճակում են: Այս մասին ավելի վաղ հայ...
Ճի՞շտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված գործերը վատ են․ Լապշին
Վերջին օրերին երևանցի ընկերները ուղղակի հեղեղեղել են ինձ լրատվական կայքերի հղումներով, որտեղ ասում էին, որ Հայաստանը, իբ...
Ինքնապաշտպանական բնազդից ելնելով` 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. մանրամասներ
Կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց հրդեհված ինժեներասակրավորային վաշտ...