ԱՆԻՖ-ի հետ կապված քրեական գործով 1.5 տարի առաջ հարցաքննվել եմ. Ավինյան
«ԱՆԻՖ-ը ուներ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խնդիր և 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ է ներգրավել»,- ասել է նա։ Ըստ Ավինյանի՝ ԱՆԻՖ գործունեության ընթացքում 800 նոր աշխատատեղ է ստեղծվել. «Երբ ասվում է՝ ԱՆԻՖ-ը անարդյունավետ է, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4.19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5.5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Վերջինս նշեց նաև, որ ԱՆԻՖ-ի հետ կապված քրեական գործով 1.5 տարի առաջ ինքը հարցաքննվել է վկայի կարգավիճակով և իր ունեցած ինֆորմացիան փոխանցել է։
Քաղաքապետը խոսեց նաև ԱՆԻՖ-ի անարդյունավետության Վահան Քերոբյանի պնդումների. «Երբ ես այլևս խորհրդի նախագահ չեմ, ԱՆԻՖ-ով չեմ զբաղվում, քաղաքապետարանում եմ՝ փոխքաղաքապետ եմ, այլ պրոցեսներ մեջ եմ, կառավարութուն նախաձեռնություն է տանում, որով ԱՆԻՖ-ի ողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն։ Այնտեղ տանելուց հետո անում է կադրային կտրուկ փոփոխություններ, իր տեղակալին է նշանակում խորհրդում, տնօրենին է հանում, կադրային փոփոխությունները գլոբալ առումով պրոցեսի բոլոր մասնակիցների համար դառնում է մի կետ, երբ բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Տղամարդ պատգամավորը դահլիճում չէ, այլ տղամարդ պատգամավորներ քննարկում են նրան․ Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»
Նույնասեռականների և սեռափոխվածների ամուսնությունը և նրանց կողմից երեխաների որդեգրումն արգելելու նախաձեռնություններով Գևո...
Նրանք կհամարվեն մեղսակիցներ և պետք է պատասխան տան այդ գործողությունների համար․ Իրանի ԱԳՆ
Իսրայելի արևմտյան դաշնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե նրանք չօգնեն Գազայի հատվածում հակամարտությունը թո...
ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ն...
Պուտինն ու Էրդողանը լուրջ քաղաքական գործիչներ են և տեր են իրենց խոսքին․ Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Մոսկվայում գնահատականներ է հնչեցրել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյ...