Հս. Կորեան Ռուսաստանին կտրամադրի ռազմական օգնություն երկրի վրա հարձակման դեպքում. պայմանագիր
Հյուսիսային Կորեան վավերացրել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, հաղորդում է «Կորեայի ձայն» պետական ռադիոն։ Համապատասխան հրամանագիրը հրապարակել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը։ Փաստաթղթի համաձայն՝ երկրները պարտավորվում են անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել նրանցից մեկի վրա զինված հարձակման դեպքում։
Նոյեմբերի 9-ին պայմանագիրը վավերացնող օրենքը ստորագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրվանից և կունենա անսահմանափակ ժամկետ։
Պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն, եթե դրա մասնակիցներից մեկը ենթարկվի մեկ այլ պետության կամ մի շարք երկրների հարձակմանը, ապա մյուս մասնակիցը նրան կտրամադրի ռազմական և այլ օգնություն։ Փաստաթուղթը նաև ենթադրում է, որ Մոսկվան և Փհենյանը կկարողանան համատեղ զորավարժություններ անցկացնել՝ «պատերազմը կանխելու շահերից ելնելով պաշտպանական կարողություններն ամրապնդելու համար»։ Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցության զարգացում այլ ոլորտներում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, առողջապահության ոլորտներում։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Ռուսաստանը կոշտ միջոցնե՞ր կկիրառի. «Հրապարակ»
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց: «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազ...