Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գագաթնաժողովի առաջին երկու օրերին աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում։Նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Շտեներգաարդի հետ։ Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ Telegram-ի ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայական միջազգային համաժողովին։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին մասնակցելու հայկական կողմի որոշման վրա կարող է ազդել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Ռուսաստանը կոշտ միջոցնե՞ր կկիրառի. «Հրապարակ»
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց: «Վաշինգտոնը Հայաստանին դրդում...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...