Պետք է կանխենք դա, այլ կերպ հնարավոր չէ հասնել լուծման․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու, նրա հետ առևտուրը դադարեցնելու և դրան հաջորդած միջազգային մեկուսացման անհրաժեշտության մասին:
«Իսրայելի նպատակն է բնակություն հաստատել Գազայում, ոչնչացնել Պաղեստինյան կազմավորումը Արևմտյան ափին և, ի վերջո, բռնակցել այն։ Հենց դրան էլ նա գնում է։ Մենք պետք է կանխենք դա։ Մինչ արևմտյան մի քանի երկրներ Իսրայելին ամեն տեսակի ռազմական, քաղաքական, տնտեսական և բարոյական աջակցություն են ցուցաբերում, մահմեդական երկրների ոչ ադեկվատ արձագանքը հանգեցրել է նման իրավիճակի: Չափազանց կարեւոր է, որ մենք շարունակենք համակարգել Պաղեստինում ցեղասպանություն իրականացնողների դեմ հարկադրանքի միջոցներ ձեռնարկելու մեր նախաձեռնությունները։ Չափազանց կարևոր է զենքի էմբարգո սահմանել, դադարեցնել առևտուրը և մեկուսացնել Իսրայելին», - ասել Է Էրդողանը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում Իսրայելին զենքի մատակարարման էմբարգո սահմանելու Թուրքիայի նախաձեռնությանը աջակցել են 52 երկրներ և 2 միջազգային կազմակերպություններ:
«Մենք պետք է կոչ անենք առավելագույն թվով երկրների, հատկապես ՄԱԿ-ի անդամներին, միջամտել ցեղասպանության գործին, որը ՀԱՀ-ն հարուցել է Իսրայելի դեմ միջազգային դատարանում։ Մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր կոնկրետ և իրատեսական առաջարկները, որոնք կստիպեն Նեթանյահուի կառավարությանը զգալ պաղեստինյան հողերի օկուպացիայի գինը», - նշել Է Էրդողանը:
Թուրք առաջնորդի կարծիքով՝ Պաղեստինի հարցի լուծումը հնարավոր է միայն երկպետական հիմքի վրա:
«Մենք բոլորս տեսնում ենք, որ այլ կերպ հնարավոր չէ հասնել լուծման։ Ստեղծված պայմաններում մենք պետք է խրախուսենք որքան հնարավոր է շատ երկրների ճանաչել Պաղեստինը։ Ես աղոթում եմ Բարձրյալին, որ ԻՀԿ-ն և ԱՊԼ-ն աշխարհին ցույց տան, որ իրենք հանդես են գալիս միասնական ճակատով։ Հավատում եմ, որ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում դիմադրությունը կհաղթահարվի, և մենք կտեսնենք այն օրը, երբ Պաղեստին պետությունը կդառնա ՄԱԿ-ի անդամ», - ասել Է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
Ովքեր են բերման ենթարկվել Կենտրոնի թաղապետարանից
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք...
Կենտրոնի ղեկավարը՝ աշխատակազմում ձերբակալությունների մասին
Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ս...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...