Համարվում է վտանգավոր․ Meatfood-ի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության:
Փորձաքննությամբ փաստվել է, որ «Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 30․06․2025թ, պիտանիության ժամկետը՝ 25օր) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր:
Վերահսկող մարմնի որոշմամբ՝
• Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է,
• հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով ամրագրված նորմերին,
• տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,
• սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներն անորոշության մեջ են
Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողներն այս տարի անորոշության մեջ են` արժե՞ գնալ Ռուսաստան, թե՞ ոչ։ Լրագրողների հետ հանդ...
Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները: Ա...
Քաշաթաղում ևս մեկ ադրբեջանցի է խեղդվել
Հուլիսի 18-ին Ադրբեջանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող շարքային Աքբարով Նիջաթ Էյնուլլա օղլուն (Əkbərov Nicat Eynull...
Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկում են աղբահանության խնդիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։Պաշտոնյաները քննարկու...