Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիպի Հռոմի Պապի հետ
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է ուղեկցությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ․ Եսայի աբեղա Գրիգորյանի և Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանի։
Վատիկանում Վեհափառ Հայրապետին կմիանան Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այնպիսի տպավորություն է, որ վարչապետի դստեր հեռախոսը գողացել են․ Գագիկ Համբարյան
Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս դիվանագետը Հյուսիսային Կորեայից հեռանում է ձեռքի երկաթուղային սայլակների մեջ
Ռուս դիվանագետը եւ նրա ընտանիքը հեռանում են Հյուսիսային Կորեայից ձեռքի երկաթուղային սայլակների մեջ: Պատճառը ` Covid-19-ի...
Բաց պատերազմ՝ Աֆղանստանի ու Պակիստանի միջև․ ռմբակոծվում է ռազմական օբյեկտներն ու «միջուկային կենտրոն»-ը
Աֆղանական ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, որոնցից մեկը որոշ աղբյուրներ անվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...