Ինչ է կատարվում Լարսում. հարյուրավոր հայկական բեռնատարներ հերթի մեջ են
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնելու համար էլեկտրոնային հերթում սպասում է 583 հայկական բեռնատար։ Նրանց թիվը նախորդ օրվա համեատ նվազել է 17-ով։ Այս մասին Sputnik-ը տեղեկացել է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Նոյեմբերի 9-ին հայտնել էին, որ էլեկտրոնային հերթում 1890 բեռնատար կա, որոնցից 600-ը հայկական համարանիշներով են։
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 1901 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն:
Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալել են ՔՊ-ական ավագանու անդամի և ՔՊ-ական պատգամավորի հարազատի
Թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով՝ ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարո...
ԵՂԱՆԱԿ. Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներն էլ կվերսկսվեն
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբ...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 9-10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբ...
Փրկարար ծառայությունը՝ Լարսի մասին
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհնե...