Որքան գումար է հավաքագրվել Երևանում տրանսպորտից օգտվելու համար 1 շաբաթում
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն նոյեմբերի 1-7-ը հավաքագրել է 24 698 700 դրամով ավելի շատ գումար, քան նախորդող 7 օրերին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը էլեկտրոնային վճարումներով։ Հավելեմ որ, նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 474 600 ՀՀ դրամ»,– գրել է Կոստանյանը։
Նշենք, որ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը։