ՌԴ օդանավակայաններից մեկում հայաստանցի վարձկան է ձերբակալվել․ ԶԼՄ
«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայաստանցի վարձկան, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԴԺ, ԼԺՀ և Խերսոնի շրջաններում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունից:
«Ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցել է որպես վարձկան», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը Մոլդովայի հետ սահմանով ժամանել է Ուկրաինա, որտեղ տերոբորոնսկի ստորաբաժանումների կազմում մինչև 2023 թվականի դեկտեմբերը գումարի դիմաց մասնակցել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում մղված մարտերին։ Ընդգծվում է, որ 2024 թվականի օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրանք է առաջադրվել վարձկանության համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«2024 թվականի հոկտեմբերին Բալյանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու փորձի ժամանակ։ Հետաքննության միջնորդությամբ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Բալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հետաքննության միջնորդությամբ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Բալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Քննությունը շարունակում է պարզել Ռուսաստանի տարածքում նրա գտնվելու հանգամանքներն ու իրական նպատակները, նշել են ՔԿ-ում։
«Հարցաքննության ընթացքում Բալյանն ընդունել է իրեն մեղսագրվող հանցագործության կատարման մեջ իր մեղքը, տվել սպառիչ ցուցմունքներ, հաստատել զինված հակամարտությանը որպես վարձկան մասնակցելու՝ նախկինում քննությամբ հաստատված փաստերը: Մեղադրյալը պարզաբանել է, որ ծառայության ընթացքում մի քանի վնասվածքներ է ստացել», - ասվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մեղադրյալը հայտնել է նաև, որ ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Նմանատիպ հոդվածներ
13 տարեկանը՝ երիտասարդ, 35-ից հետո՝ այլևս ոչ․ նոր նախագիծ
Կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Դեմոյան
Հրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորվա...
Բանկերը պարտավոր են փոխանակել թղթադրամները և մետաղադրամները. ԿԲ
Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով։ «Առևտրային բա...
«Սառը նոյեմբեր»․ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է․ Նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությա...