13 տարեկանը՝ երիտասարդ, 35-ից հետո՝ այլևս ոչ․ նոր նախագիծ
Կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երիտասարդների ինքնիրացման համար նպաստավոր միջավայրի ստեղծման քայլեր են արվում։ Ըստ Անդրեասյանի՝ մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախներն ու շահառուներին, և այս նախագիծը կգա լրացնելու բացը։
«2022-ից մեկնարկելով՝ կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի համագործակցությամբ, մարզերում ձևավորվել է հինգ կենտրոն՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում և Վանաձորում: Այս տարի դրանց կավելանա ևս չորս կենտրոն տարբեր մարզերում, հաջորդ տարիների պլաններում նախատեսված է ևս 6 կենտրոնի ձևավորում»,- ասել է նախարարը։
Մյուս տարի կմեկնարկի բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոնի, մշակույթի տան, համայնքային գրադարանի ձևաչափերով։
Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմ է առաջարկվում սահմանել 13-35 տարեկանը։
«Հիմք են ընդունվել բազմաթիվ հանգամանքներ, որոնք մանրամասնորեն ներկայացված են օրենքի փաթեթի հիմնավորման տեղեկանքում և հիմնված թե միջազգային պրակտիկայի, թե մեր հասարակության ժողովրդագրական իրավիճակի հանգամանքների վրա»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Դեմոյան
Հրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորվա...
ՌԴ օդանավակայաններից մեկում հայաստանցի վարձկան է ձերբակալվել․ ԶԼՄ
«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայաստանցի վարձկան, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԴԺ, ԼԺՀ և Խեր...
Հորդանանն Ադրբեջանի ճնշման տակ հետ է կանչել «Օսկար»-ի ներկայացված ֆիլմը
Հորդանանը հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել էր Օսկարի «Լավագույն միջազ...
Բանկերը պարտավոր են փոխանակել թղթադրամները և մետաղադրամները. ԿԲ
Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով։ «Առևտրային բա...