Արփի Աբգարյանը՝ Սերգեյ Լազարևի աղմկահարույց արարքի մասին
Ռուսաստանաբնակ Արփի Աբգարյանի մասնակցությամբ «Ну-ка, все вместе» նախագծի նախորդ թողարկման ժամանակ անսպասելի իրավիճակ էր տեղի ունեցել: Հատուկ թողարկման հյուրն էր կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը:
Մրցակցության արդյունքում ընտրվեց 2 հաղթող՝ Արփի Աբգարյանը և Դարիա Խրամովան:
Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ ժյուրիի 100 անդամներից մեկ անդամ չէր ուզում սեղմել կոճակը և կանգնել: Ելույթի ժամանակ նախագծի ղեկավար Սերգեյ Լազարևն իջավ նրա մոտ և սեղմեց կոճակը, ինչից հետո ժյուրիի անդամը՝ Լև Ռուդինը լքեց տաղավարը: Նրան փոխարինեց նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։ Սերգեյ Լազարևի այս արարքից հետո հնարավորություն տրվեց Արփի Աբգարյանին, որ նրան Իգոր Կրուտոյը ևս երգ նվիրի:
Արփի Աբգարյանը խոստովանել է, որ զարմացել է և միաժամանակ հիացած է Սերգեյի արարքով։ Այս մասին նա պատմել է StarHit-ին տված հարցազրույցում։
«Առաջին պահին մի փոքր անհարմար էր, ենթադրում էի, որ հիմա կդադարեցնեն նկարահանումները։ Սերգեյը պաշտպանում էր ինձ։ Նրա կողմից դա շատ ազնիվ և արժանապատիվ արարք էր։ Այո, այդ քալյը շատ պայծառ ու տաքարյուն էր, ինչ-որ մեկին դուր չեկավ, ինչ-որ մեկին շատ դուր եկավ: Բայց ամեն դեպքում, այն, ինչ նա արեց ինձ համար, հիացմունք է առաջացնում: Կարծում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի իմ կյանքում: Էլ ո՞վ ինձ համար այդպես կցատկեր երրորդ հարկից առաջին հարկ: Համաձայնեք, որ դա ասպետական քայլ էր»,- ասել է երգչուհին: