
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Թուրքիան Իրանի հետ սահմանին պատ է կառուցում

Թուրքիան ավարտել է Իրանի հետ սահմանին բետոնե բլոկներից պատնեշների մեծ մասի շինարարությունը։ Պետական սահմանին մոդուլային պատի կառուցումը սկսվել է 2021 թվականին՝ ահաբեկիչների և անօրինական միգրանտների մուտքը կանխելու, ինչպես նաև մաքսանենգությունը կանխելու նպատակով։
Չորսմետրանոց պատը պատրաստված է հատուկ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ֆիքսել և ժամանակին կանխել սահմանախախտներին։ Պատի գագաթին տեղադրված է մեկ մետր բարձրությամբ փշալար։ Պատի երկայնքով չորս մետր լայնությամբ խորը խրամատ կա։
Թուրքական բանակի զինծառայողները ծառայողական շների հետ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում զրահամեքենաներով։
Բացի այդ, սահմանի մոտ տեղադրված են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր, ինչպես նաև հերթապահում են սակրավորների խմբերը:
Խախտողների տեղաշարժն արձանագրելու դեպքում ներառվում է թուրքերեն և պարսկերեն լեզուներով ձայնային նախազգուշացում՝ «Հեռացեք»։
Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ մոդուլային պատի շինարարությունն ավարտվել է 70 տոկոսով: Արգելապատնեշների մնացած մասը կսկսեն կառուցել 2025 թվականին։