Պուերտո Ռիկոն քվեարկել է ԱՄՆ-ին միանալու օգտին
Պուերտո Ռիկոյի բնակիչների կեսից ավելին կողմ է արտահայտվել կղզու կարգավիճակի հարցով ԱՄՆ-ին որպես նահանգ միանալուն, գրում է տեղական El Nuevo Día թերթը։
Պուերտոռիկացիների 56,82%-ը ԱՄՆ-ին միանալուն կողմ է քվեարկել։ Այս տվյալները ստացվել են ձայների 91,35%-ը մշակելուց հետո։ Բնակիչների 30,85%-ը կողմ է արտահայտվել անկախությանը, ևս 12,33%-ը՝ ներկա կարգավիճակի պահպանմանը։
Պուերտո Ռիկոն 1898 թվականից ի վեր ԱՄՆ-ի կազմի մեջ չընդգրկված տարածք է Կարիբյան ծովում: Կղզու բնակիչներն ունեն ամերիկյան քաղաքացիություն, սակայն չեն կարող քվեարկել նախագահական ընտրություններում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում պուերտոռիկացի սփյուռքը ձայն ունի. Կղզում անցկացվել են կարգավիճակի վերաբերյալ մի քանի հանրաքվեներ, որոնց ժամանակ բնակիչները կողմ են քվեարկել Պուերտո Ռիկոյի՝ ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալուն։