Վանդալիզմի է ենթարկվել Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը:
Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ։ Այս մասին գրել է Monument Watch-ը։
Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ է առաջ քաշում, որ թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն ‹‹դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ››, ուստի պետք է ապամոնտաժվի:
Կարող ենք հավաստել, որ ադրբեջանական իշխանությունը չի արգելում Ստեփանակերտ այցելող իր բնակիչներին տարբեր գրություններով պատել հուշարձանը, ինչպես նաև կրկին խրախուսում է հուշարձանը քանդելուն ուղղված քննարկումները:
Նմանատիպ հոդվածներ
Գրետա Թունբերգը Հայաստանում է
Գրետա Թունբերգը Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ի նախագահ Օլեգ Դո...
Սկանդալ Անգլիկան եկեղեցում. Հրաժարական է տվել Քենթերբերիի արքեպիսկոպոսը
Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հրաժարական է տվել։ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդը հրաժարական է տվել տղաների...
Աղձքի հարակից տարածքում պայթեցումներ կլինեն
Նոյեմբերի 13-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքն...
Վերացվել է Գերասիմ Վարդանյանի տնային կալանքի մասին որոշումը
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց։ Այդ մասին հայտնել է...