Ժամանակն է՝ վերջ տալ. Մեդվեդևը՝ Ռուսաստանում միգրանտների երեխաների կրթության մասին
ՌԴ միգրացիոն քաղաքականությունը պետք է համապատասխանի երկրի քաղաքացիների, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների շահերին: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է ТАСС–ը: Իր խոսքով՝ միգրացիոն քաղաքականության կատարելագործման հարցը շատ արդիական և զգայուն է:
«Այս քաղաքականությունը իրապես պետք է պատասխանի մեր երկրի քաղաքացիների, այլ ոչ թե ինչ–որ ուրիշ պետությունների շահերին, ինչ–որ օտարերկրյա պետությունների կամ երկրների խմբերի, որքան էլ դրանք մեզ համար կարևոր լինեն»,– ասել է քաղաքական գործիչը:
Մեդվեդևը նաև ընդգծել է, որ ցածր որակավորում ունեցող ներգաղթյալները Ռուսաստան պետք է գան միայն աշխատանքային գործունեության ընթացքում։ Պաշտոնյայի խոսքով՝ «ժամանակն է վերջ տալ» ռուսերեն չիմացող միգրանտների երեխաների ընդունելությանը ռուսական դպրոցներում:
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի փոխնախագահն առաջարկել էր սեզոնային աշխատանքի եկող միգրանտներին արգելել ընտանիքների հետ միասին գալը:։ Նա նաև կոչ էր արել ռուսական դպրոցներում օտարազգի երեխաներին աստիճանաբար ռուսերեն սովորեցնել:
Նմանատիպ հոդվածներ
Վանդալիզմի է ենթարկվել Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մ...
Փոփոխություններ՝ Telegram–ում. Պավել Դուրովը մանրամասնել է
Telegram-ն առաջին քայլն է արել վիդեոհարթակ դառնալու ճանապարհին: Այս մասին գրել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը:Ինչպես տ...
Կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները. «Հրապարակ»
Նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ...
Դոնալդ Թրամփը և Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Այս մասին ասված է...