ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միայն 100 դրամանոցով վճարելը խախտո՞ւմ է. Քաղաքապետարանի արձագանքը
Նոյեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում վերգետնյա փոխադրամիջոցներից օգտվելիս անհրաժեշտ է լինելու QR` հավելվածի միջոցով, ու բացառապես 100 դրամանոց մետաղադրամի առկայություն:
Հիմա կենտրոնանաք 100 դրամանոց մետաղադրամի առկայությանը:
Նոյեմբերի 1-ին ընդառաջ մեր համաքաղաքացիներն Auroranews-ին ահազագնում են, որ միայն 100 դրամանոցներով վճարումներն ընդունելը դժվարություններ առաջացնելուց զատ նաև իրավական շրջանակներից դուրս է:
Մասնավորապես, Արժույթի կարգավորման օրենքի համաձայն, արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել։ Այսինքն, քաղաքացին ֆինանսական գործարք կատարելիս կարող վճարել ցանկացած դրամական միջոցով: Արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը օրենքը շրջացելով է տրանսպորտային վճարային համակարգի փոփոխությունը կատարել:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Auroranews-ը դիմեց Երևանի քաղաքապետարան: «Իրականում մենք չենք ասում, որ պարտադիր է 100 դրամանոցով վճարում կատարել: 100 դրամի գաղափարն ընդունվել է այն պատճառով, որ ավտոբուսներում տեղադրված վճարային սարքերն ընդունում միայն 100 դրամանոց մետաղադրամներ: Քանի որ կարճ ժամկետում անցում է կատարվելու միասնական տոմսային համակարգին, համայնքը լրացուցիչ միջոցներ չի ներդրել, որպեսզի այդ սարքերը 50-ից մինչև 500 դրամ ընդունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Որպես այլընտրանք քաղաքապետարանն առաջարկում է վճարման այլ տարբերակներ: «Եթե մարդիկ կարծում են, որ 100 դրամանոցներ ճարելը դժվարություններ է առաջացնելու, գոյություն ունեն վճարման այլ միջոցներ: Մասնավորապես, վճարումը կարելի է կատարել հավելվածի միջոցով: Ավելին, եթե քաղաքացիները չեն ցանկանում հավելվածում գրանցվելիս անձնական տվյալներ լրացնել, առաջարկվում է մեկ այլ տարբերակ: Երևանի տարբերի հատվածներում առկա սարքերի միջոցով առանց նույնականացվելու կարելի է QR կոդեր գնել և վճարումն այդ կերպ կատարել: Այս սկզբունքով` ներկայում, վճարումներ կատարվում են Մետրոպոլիտենում: Եթե գործեր բացառապես 100 դրամանոց մետաղադրամով վճարելու տարբերակը, ես ինքս որպես քաղաքացի կդժգոհեի: Բայց եթե կա այլընտրանքային երկու տարբերակ, չեմ կարծում, որ դա լուրջ խնդիր է»,- հավելեց Կոստանյանը:
Քաղաքապետի խոսնակն անդրադարձավ նաև թոշակառուների կողմից վճարում կատարելիս հնարավոր դժվարությունների առաջացմանը: «Այս նույն խոսակցությունները եղան, երբ թոշակները սկսեցին վճարվել քարտային տարբերակով: Գուցե սկզբում անսավոր էր թոշակառուների համար, բայց այսօր մարդկանց մեծ մասը քարտով վճարումներ է անում, գումար կանխիկացնում և այլ գործողություններ կատարում»,- եզրափակեց Կոստանյանը:
Ինչևէ, արդեն երեք օրից մայրաքաղաքում կգործի քաղաքային տրանսպորից օգտվելու վճարային նոր սկբզունքը: Հուսով ենք, որ համակարգը կոլապսի մեջ չի հայտնվի: Իսկ Auroranews-ը, այս թեմայի հետ կապված, ձեռքը պահում է զարկերակին: Վճարման դեպքում ծագած խնդիրները շարունակելու ենք լուսաբանել, հրապարակել ռեպորտաժներ: Նաև պատրաստ ենք տրանսպորից օգտվելու եղանակների մասին հնարավորինս իրազեկել մեր համաքաղաքացիներին: