Մինչև -5 աստիճան ցուրտ, ձյուն․ եղանակն՝ առաջիկայում

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում hոկտեմբերի 25-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։


Հանրապետության տարածքում hոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:


Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։


Օդի ջերմաստիճանը 26-27-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։