Ձյուն, մինչև -5 աստիճան ցուրտ․ առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 24-25-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։
Ինչպես անցած գիշեր, այնպես էլ հոկտեմբերի 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Նմանատիպ հոդվածներ
Մի շարք երկրների քաղաքացիների համար կխստացվի մուտքը ՀՀ տարածք
Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվեն ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը։ Այս որոշումն ընդունվեց...
Քանի մարդ է Բեյրութից ՀՀ ժամանել՝ Իսրայել-Լիբանան հակամարտության պայմաններում
Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղե...
Քանի մահվան դեպք է գրանցվել բանակում այս տարի և որոնք են պատճառները
Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի համեմատ գրեթե 2 անգամ նվազել են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերու...
Մեկ ամսվա անձրևը՝ մեկ օրում․ Սուրենյանը զգուշացնում է
Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե...