Մանրամասներ՝ կենդանուն դաժանորեն տանջամահ անելու աղմկահարույց դեպքից
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալված Արարատի մարզի Ավշար համայնքի 53-ամյա բնակչի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնված քրեական օրենսգրքի՝ 307-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից առանձնակի դաժանությամբ): Մեկ անձի, որը ներկայացվել էր ոստիկանության կողմից քննչական մարմին, ձերբակալելու որոշում է կայացվել, այս պահին վերջինս արգելանքի տակ է։ Մնացած հանգամանքները պարզվում են»,- մեզ հետ զրույցում նշեց Աբրահամյանը։
Ավելի վաղ էլ ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Զարզանդ Գաբրիելյանն Auroranews-ին հայտնել էր․ «ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալել են Արարատի մարզի Ավշար համայնքի 53-ամյա բնակչին»:
Հիշեցնենք՝ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել կենդանիների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։ Այս մասին հայտն...
«Սառը նոյեմբեր»․ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է․ Նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այն, ինչ անում է Ադրբեջանն Արցախում, մշակութային զտում է․ Ստեփանակերտի քաղաքապետ
Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է: Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփա...
Մի շարք երկրների քաղաքացիների համար կխստացվի մուտքը ՀՀ տարածք
Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվեն ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը։ Այս որոշումն ընդունվեց...