Հանրահայտ մասնագետի հայ օգնականը ցանկանում է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը. Մելիքսեթյան
Ֆուտբոլային մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուի վերաբերյալ.
«Մեր հայրենակից Մարգար Աղաջանյանի հետ այս պահին բանակցությունների մեջ են Զիմբաբվեի ֆուտբոլի ֆեդերացիան, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան «Ալ Քուվեյթ» և «Ալ Տադհամոն» ակումբները:
Աղաջանյանը կարող է գլխավորել Զիմբաբվեի ազգային հավաքականը, Իրանի Օլիմպիական հավաքականը, կամ վերոնշյալ ակումբներից մեկը:
Սակայն, իմ տեղեկություններով 59-ամյա մասնագետը ցանկություն ունի աշխատել նաև Հայաստանի ազգային հավաքականում, հաշվի առնելով, որ մեր հավաքականն այս պահին գլխավոր մարզիչ չունի:
Մարգար Աղաջանյանը երկար տարիներ եղել է Իրանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, որը գլխավորում էր հանրահայտ Կառլուշ Կեյրուշը: Իրանի հավաքականի հետ մասնակցել է 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնություններին, գլխավորել է Իրանի Օլիմպիական հավաքականը և տարբեր իրանական ակումբներ»,- գրել է Մելիքսեթյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Փառահեղ» խայտառակություն. ինչու է լռում ՀՖՖ-ն
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրըկալվելիս 1:0 հաշվով...
Իսկ ո՞վ պետք է պաշտոնից հեռացնի ՀՖՖ նախագահին
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ-ն պաշտոնանկ արեց...
Պետրակովը` Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը վաղը կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի Հյու...
Լուրջ կորուստ Հայաստանի ազգային հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ազգերի լիգայ...