Պետրակովը` Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը վաղը կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ խոսեց նաև մեր ազգային թիմի առաջատար Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին:
«Էդիկը պատրաստվում է վաղվա խաղին: Նա ցավեր ուներ մեջքի հատվածում և իմ որոշմամբ թիմի հետ չմեկնեց Ֆարերյան Կղզիներ: Նա ցանկանում էր ցավազրկող ընդունել և մասնակցել այդ մրցավեճին, սակայն թույլ չտվեցի: Ես երբեք չեմ վտանգում ֆուտբոլիստներիս առողջությունը:
Եթե վաղվա հանդիպումից առաջ ամեն ինչ նորմալ լինի, Սպերցյանը խաղադաշտ դուրս կգա»,- ասաց Պետրակովը: Հիշեցնենք, որ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել երկու օր առաջ տեղի ունեցած Ֆարերյան Կղզիների դեմ հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Իսկ ո՞վ պետք է պաշտոնից հեռացնի ՀՖՖ նախագահին
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ-ն պաշտոնանկ արեց...
«Փառահեղ» խայտառակություն. ինչու է լռում ՀՖՖ-ն
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրըկալվելիս 1:0 հաշվով...
Լուրջ կորուստ Հայաստանի ազգային հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ազգերի լիգայ...
Հանրահայտ մասնագետի հայ օգնականը ցանկանում է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը. Մելիքսեթյան
Ֆուտբոլային մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել Հայաստանի ազգային հավա...