Հյուսիսային Կորեան պայթեցրել է միջկորեական երկու ճանապարհ
ԿԺԴՀ-ն սահմանի իր կողմից պայթեցրել է երկու միջկորեական մայրուղիների որոշ հատվածներ, հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ–ի բանակի գլխավոր շտաբը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 9-ից կանցկացնի աշխատանքներ իր տարածքը «գլխավոր թշնամի» Հարավային Կորեայի հետ կապող բոլոր երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներն արգելափակեկու և կանգնեցնելու համար, և կանցկացնի պաշտպանական կառույցների ամրապնդման աշխատանքներ, ինչի մասին ծանուցել է ամերիկյան զորքերին բախումներից խուսափելու համար:
«Հյուսիսային Կորեան այսօր կեսօրին պայթեցրել է Հարավային և Հյուսիսային Կորեաներն իրար միացնող արևելյան և արևմտյան ավտմոբիլային ճանապարհների՝ ռազմական ռազմական դեմարկացիոն գծից հյուսիս գտնվող հատվածները»,– հաղորդել են Հարավային Կորեայի Միացյալ հրամանատարությունների ղեկավարների շտաբից: