ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օլիմպավանի երեխեքը մրցումների են, չեն կարող չպարապել. ակցիա «Օլիմպավանում»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազայի՝ «Օլիմպավանի» դիմաց այսօր հավաքվել են աշխատակիցներն ու մարզիկները։ Նրանք պահանջում են վերսկսել համալիրի աշխատանքը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից առաջին հերթին տուժում են մարզիկներն ու երեխաները։
Մարզիչներից մեկը նշել է, որ թեև որոշ գործընկերներ ժամանակավորապես իրենց դահլիճներն են տրամադրել, սակայն դա չի լուծում խնդիրը։ Նրա խոսքով՝ տարածքային հեռավորության պատճառով բազմաթիվ երեխաներ պարզապես չեն կարողանում հաճախել մարզումներին։
«Հիմա երեխաները պատրաստվում են հուլիսի 26-ին նախատեսված մրցաշարերին։ Չեմ կարող ասել՝ մի մարզվեք։ Տարբեր տեղերում դահլիճներ ենք գտել, երեխաներն իրենց պաշտպանիչ հանդերձանքն են բերել, փորձում ենք գոնե պահել նրանց մարզավիճակն ու բարձրացնել տրամադրությունը»,– ասաց նա։
Մարզչի խոսքով՝ «Օլիմպավանի» շուրջ 107 մարզիկ է մարզվում, սակայն նրանցից միայն մոտ 20-ն են կարողանում հաճախել այլ մարզասրահներ։
«Եթե այս իրավիճակը շարունակվի, երեխաների արդյունքները միանշանակ կտուժեն։ Մյուս ակումբների մարզիկները կշարունակեն զարգանալ, իսկ մեր երեխաները հետ կմնան։ «Օլիմպավանում» շատ ուժեղ սաներ ունենք, լավ արդյունքներ ենք գրանցել, բայց մարզումների դադարն անխուսափելիորեն ազդելու է նրանց վրա»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ հատկապես Դավթաշենի երեխաների համար «Օլիմպավանը» հասանելի մարզվելու վայր էր, մինչդեռ այժմ ծնողները հաճախ չեն կարողանում երեխաներին տեղափոխել քաղաքի մյուս ծայրերում գտնվող մարզասրահներ։
«Մենք թուլացնում ենք մեր ազգին։ Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ երեխաները շարունակեն մարզվել, բայց այս իրավիճակը նրանց պարզապես վնասում է»,– նշել է մարզիչը։
Հիշեցնենք, որ արդեն 10 օր է կազմակերպությունների շենքերը կապարակնքված են։ Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ շենքից դուրս են բերվել նաև միջազգային մարզիկներն ու «Օլիմպավանում» գտնվող մյուս անձինք։
Նմանատիպ հոդվածներ
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից:Հիշեցնենք` հ...
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...