Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը հանդես է եկել հայտարարությամբ
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Արգենտինայից 1-2 հաշվով կրած պարտությունը։
Գերմանացի մասնագետը նշել է, որ խփած գոլից հետո իր թիմը կորցրել է նախաձեռնությունը և մրցակցին հնարավորություն տվել բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծելու։
«Մենք հիասթափված ենք։ Մենք այնքան մոտ էինք, բայց մեր խփած գոլից հետո չափազանց պասիվ դարձանք և թույլ տվեցինք մրցակցին շատ պահեր ստեղծել:
Մենք չկարողացանք կրկին տիրել գնդակին և վերահսկել խաղը, իսկ հետո թույլ տվեցինք նրանց չափազանց շատ փոխանցումներ կատարել տուգանային հրապարակ, պահեր ստեղծել և հարվածներ հասցնել։ Մենք մոտ էինք, բայց չկարողացանք պահպանել խաղի մակարդակը խփած գոլից հետո։
Իհարկե, մենք ցանկանում էինք խփել երկրորդ գոլը, բայց դա անհնար է, երբ չես կարողանում տիրել գնդակին։ Մենք չէինք կարողանում դուրս գալ պաշտպանությունից։ Մենք մնացինք 4-4-2 սխեմայով, բայց գնալով ավելի ու ավելի պասիվ էինք դառնում։ Կարծում եմ՝ խնդիրը խաղի կառուցվածքի մեջ չէր. մենք ոչինչ չէինք փոխել։ Բայց բուն հանդիպումն ամբողջությամբ փոխվեց»,- Տուխելի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառո...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...