100.000 դոլար՝ «գրին քարտ» ստանալու համար․ ԱՄՆ-ում խիստ օրինագիծ է քննարկվում
Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է արտերկրում գտնվող ԱՄՆ հյուպատոսություններում «գրին քարտի» (մշտական բնակության իրավունքի) դիմորդների որոշ խմբերի համար 100,000 ԱՄՆ դոլարի չափով պարտադիր դրամական գրավ (ֆինանսական երաշխիք) սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում են ծրագրերին մոտ կանգնած աղբյուրները The Wall Street Journal-ը։
ԱՄՆ պետդեպարտամենտն այժմ մշակում է համապատասխան նախագիծը։ Այն հանդիսանում է Սպիտակ տան որդեգրած ներգաղթային քաղաքականության շարունակությունը, որի նպատակն է սահմանափակել ցածր եկամուտ ունեցող օտարերկրացիների հոսքը Միացյալ Նահանգներ։ Վարչակազմը ցանկանում է երաշխավորել, որ ԱՄՆ տեղափոխվող ցանկացած ներգաղթյալ ի վիճակի կլինի ինքնուրույն հոգալ սեփական ֆինանսական կարիքները և բեռ չի դառնա պետության համար։
Նշվում է, որ այս քայլը կդառնա օրինական ներգաղթի դեմ պայքարին ուղղված վարչակազմի միջոցառումների մի մասը, որը մասնավորապես կանդրադառնա սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեցող օտարերկրացիների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...