Ռազմական

Հայտնաբերվել է «Հըզբոլլահի» ղեկավար Նասրալլայի հետ զոհված իրանցի գեներալի մարմինը

Gohar Vardanyan 1 րոպե 505 դիտում
Հայտնաբերվել է «Հըզբոլլահի» ղեկավար Նասրալլայի հետ զոհված իրանցի գեներալի մարմինը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հայտնաբերվել է «Ղուդս» ջոկատի հրամանատար Աբբաս Նիլֆորուշանի մարմինը, ով սպանվել էր «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի հետ Բեյրութի վրա իսրայելական հարձակման ժամանակ։ Այս մասին ուրբաթ հոկտեմբերի 11-ին հայտնել է Tasnim գործակալությունը։


«Ցերեկ ու գիշեր գործադրված ջանքերի շնորհիվ հայտնաբերվել է նահատակ Աբբաս Նիլֆորուշանի մարմինը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։


 Հստակեցվում է, որ իրանցի գեներալի աճյունը հայրենիք տեղափոխելու և հուղարկավորության ծրագրերի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250