Բաքվի վերջնագիրը Երևանին․ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի․ Հաջիև
Ադրբեջանն ու Հայաստանը փաստացի խաղաղության պայմաններում են և տասնամյակներ տևած հակամարտությունից հետո վերականգնում են առևտրատնտեսական կապերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Սակայն Բաքուն պնդում է, որ մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում։
«Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր Սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով։
Երբ այդ հարցը լուծվի, կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չի մնա»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...