Անհավանական բաներ տեղի ունեցան. Լիոնել Մեսսի
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանություն է տվել 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի՝ Անգլիայի ընտրանու դեմ կայացած խաղից հետո (2-1), որի արդյունքում արգենտինացիները նվաճել են մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։
«Յուրաքանչյուր եզրափակիչ առանձնահատուկ է։ Սա աշխարհի առաջնության եզրափակիչ է, և նրանցից յուրաքանչյուրը յուրովի եզակի է։ Կրկին նման էմոցիաներ ապրելն անհավանական է։ Կարծում եմ՝ այն, ինչի հասել է այս թիմը, իսկական խելագարություն է՝ աշխարհի առաջնության երկու եզրափակիչ անընդմեջ։
Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա աշխարհի առաջնության երեք եզրափակիչում խաղալ հաջողվել է շատ քիչ ֆուտբոլիստների։ Հատկապես, եթե հաշվի առնենք այս մրցաշարի ընթացքը, այս հանդիպման բովանդակությունը, մեր մրցակցի ինքնությունը և այն, թե հատկապես ում մենք կարողացանք հաղթել։ Անհավանական բաներ տեղի ունեցան։
Թեև խաղից առաջ մենք ասում էինք, որ դա ընդամենը խաղ է, օրհներգի կատարման ժամանակ սկսեցինք բոլորովին այլ, յուրահատուկ զգացումներ ունենալ։ Ընդ որում, մենք չէինք մոռանում, որ սա, այնուամենայնիվ, ֆուտբոլային հանդիպում է։ Մեզնից ոչ ոք չէր ցանկանում պարտվել, և Արգենտինայի ժողովուրդը նույնպես շատ էր ուզում այս հաղթանակը. ոչ ոք չէր ցանկանում զիջել Անգլիային։ Մենք այս հանդիպումն ընկալում էինք հենց այդպես։ Փառք Աստծո, մեզ հաջողվեց հասնել մեր նպատակին, դուրս թողնել նրանց մրցաշարից և դուրս գալ աշխարհի առաջնության ևս մեկ եզրափակիչ։ Սա շատ երջանիկ օր էր բոլոր արգենտինացիների համար»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Ole-ն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառո...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...