Մոսկվան կրկին առաջարկել է աջակցություն Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախօրեին, հայտնել է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության կարևորության և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու պատրաստակամության մասին:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայի համար առաջնային նշանակություն ունեն Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը։ Ռուսական կողմն ընդգծել է, որ նախկինի պես պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օժանդակությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման հարցում։ Դա մասնավորապես վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սահմանների սահմանազատմանը, ինչպես նաև տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...