Մեկ օրում 2 երկրաշարժ՝ Վրաստանում

Վրաստանի հյուսիսում այսօր առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան:


3,9 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 04:53-ին Բինդաուրտա գյուղի մոտ՝ Թիանեթ քաղաքից 27 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 26 կմ խորության վրա։


3,8 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 09:03-ին Թիանեթի քաղաքից 25 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։