Մահացած զինծառայողը վերջին անգամ մոր հետ է խոսել. մանրամասներ
Մեղրիում զորամասի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանը դեպքի օրը տեսազանգով մոր հետ է զրուցել, ասել, որ ամեն ինչ կարգին է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Մուսայելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը։
ՊՆ–ն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Ըստ ՔԿ–ի` վնասվածքը եղել է զինծառայողի կզակի շրջանում։
Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, տան ավագ զավակը։
«Աղասիի մայրը` Գոհարն ասում է, որ երեկ առավոտյան տեսազանգով զրուցել է որդու հետ: Ամեն ինչ լավ է եղել, տղայի մոտ արտասովոր ոչինչ չեն նկատել ընտանիքի անդամները: Աղասին ասել է` ձեզ հետ խոսեմ, հետո հորս էլ զանգեմ ( տղայի հայրը արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ. խմբ), բայց այդպես էլ չի զանգել: Խոսակցության վերջում ասել է` ինչ-որ մեքենա եկավ, երևի սպա է, տեսնեմ` ով է, նորից կզանգեմ: Անջատել է ու այդպես էլ ոչ ոքի չի զանգել: Դրանից մոտ 10 րոպե անց մայրն է զանգել, բայց Աղասին զանգին չի պատասխանել»,- պատմել է դպրոցի տնօրենը։
Նրա խոսքով՝ Աղասին օրեր առաջ էլ ուսուցիչներին է զանգահարել ու շնորհավորել Ուսուցչի տոնի առթիվ, նրանց հետ զրույցում նշել է, որ ծառայությունը լավ է անցնում:
Բասեն գյուղի վարչական ղեկավար Հայկ Մնացյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ Աղասին 2024 թվականի հունվարին է զորակոչվել բանակ։
«Դեռ 19 տարին էլ չէր լրացել: Մինչև բանակ գնալն էլ գյուղատնտեսությամբ էր զբաղվում, օգնում էր ընտանիքին, անգամ խնդրել էր իր համար տեխնիկա գնել, որ բանակից վերադառնալուց հետո գյուղատնտեսությամբ զբաղվի», - ասել է նա:
Աղասի Դալլաքյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) ։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսվա անձրևը՝ մեկ օրում․ Սուրենյանը զգուշացնում է
Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե...
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալները կրկին կալանավորվել են
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այս տարվա օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բնակելի շենքերի զանգվածային քանդում՝ օկուպացված Ստեփանակերտում
Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը: Այս մասին իր էջում ահազանգե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՀՀ-ում տեղացել է առաջին ձյունը․ Սուրենյան
Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրե...