ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բնակելի շենքերի զանգվածային քանդում՝ օկուպացված Ստեփանակերտում
Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը: Այս մասին իր էջում ահազանգել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Նա նշել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թումանյան փողոցի երկայնքով մայրաքաղաքի պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։
«Ստեփանակերտի բնակիչները պետք է շտապ կազմակերպվեն և բոլոր առկա միջոցներով պահանջեն Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից հանրային քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքի ապահովման համար։ ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զանգվածային շարժման համակարգողի գործառույթը»,- գրել է է նա՝ հավելելով, որ գուցե նույնիսկ պետք է սկսեն այսօրվա հավաքից։


Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսվա անձրևը՝ մեկ օրում․ Սուրենյանը զգուշացնում է
Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե...
ՀՐԱՏԱՊ․ Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ հաղորդագրությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է Պ...
Մահացած զինծառայողը վերջին անգամ մոր հետ է խոսել. մանրամասներ
Մեղրիում զորամասի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանը դեպքի օրը տեսազանգով մոր հետ...
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալները կրկին կալանավորվել են
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այս տարվա օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գե...