Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալները կրկին կալանավորվել են
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այս տարվա օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները։ Այս մասին հայտնել է այս գործով տուժողների պաշտպան Նորայր Նորիկյանը:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հոկտեմբերի 7-ի և 11-ի որոշումներով Տուժողների լիազոր ներկայացուցչի և հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումները բեկանվել են, և քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին անգամ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- նշել է պաշտպանը:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսվա անձրևը՝ մեկ օրում․ Սուրենյանը զգուշացնում է
Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե...
Մահացած զինծառայողը վերջին անգամ մոր հետ է խոսել. մանրամասներ
Մեղրիում զորամասի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանը դեպքի օրը տեսազանգով մոր հետ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բնակելի շենքերի զանգվածային քանդում՝ օկուպացված Ստեփանակերտում
Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը: Այս մասին իր էջում ահազանգե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՀՀ-ում տեղացել է առաջին ձյունը․ Սուրենյան
Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրե...