Հասարակություն

Ղարաքեշիշյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն

Edita 336 դիտում
Ղարաքեշիշյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն ու նրա ընտանիքի անդամները հոկտեմբերի 15–ին, ժամը 14:30–ին հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս տեղեկությունը հրապարակված է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների հարթակում։


«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է դատախազության ծանուցագրի մեջ:


Դատախազություն են հրավիրվել նաև Ղարաքեշիշյանի կինը՝ Անահիտ Մկրտչյանը, զավակները՝ Ռիմա, Դավիթ և Արման Ղարաքեշիշյանները, հարսը՝ Քրիստինե Մելիքսեթյանը:


Նրանք իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:


Սարգիս Ղարաքեշիշյանին և որդիներին մեղադրանք է առաջադրված, ըստ որի՝ նախկին քաղաքապետը Ստեփանավանի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարբեր չափերով կտորները, ինչպես նաև համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250