Սլովակիան այլևս զենք չի մատակարարի Ուկրաինային
Սլովակիան Ուկրաինային սեփական զենք չի մատակարարի միջոցների սղության պատճառով։ Այս մասին հայտնում է սլովական TA3 գործակալությունը` հղում անելով երկրի ԱԳՆ ղեկավար Յուրայ Բլանարին, ով այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ։
«Նա կրկնել է, որ Սլովակիան այլևս Ուկրաինային իր սեփական բանակային պահուստից ռազմական տեխնիկա չի մատակարարի, քանի որ իր խոսքով` ավելորդ գումար էլ չկա», — Բլանարի խոսքերն է փոխանցում գործակալությունը։
Միևնույն ժամանակ, պաշտոնյան հայտնել է, որ իր երկիրը մտադիր է մեծացնել ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման ձեռնարկությունը։
Գերմանացի գործընկերոջ հետ հանդիպմանը Բլանարը նաև հայտնել է, որ Սլովակիան հանդես է գալիս Ուկրաինայի հարցով նոր խաղաղության համաժողովին Ռուսաստանի և Գլոբալ Հարավի մասնակցության օգտին։