ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը շարունակում է հրթիռակոծել Լիբանանը. նոր տվյալներ
Բեյրութի (Լիբանան) հարավային արվարձանում զանգվածային ավերածություններ են գրանցվել առավոտյան իսրայելական հարվածներից հետո: Այս մասին հայտնել է RT գործակալությունը՝ հրապարակելով Պաղեստինյան Quds news գործակալության տեղեկությունը:
Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հայտնել էր, որ երկրի ավելի քան 2 հազար բնակիչ է զոհվել ՑԱԽԱԼ-ի հարվածների հետևանքով հակամարտության սրման սկզբից ի վեր:
Իսրայելը գիշերը մոտ 20 հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի հարակից տարածքին
Հերթական էսկալացիան սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, շուրջ երեք հազար քաղաքացի վիրավորվել է: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի Ռազմաօդային ուժերի «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։
Նմանատիպ հոդվածներ
«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը սպանվել է. Al Arabiya
«Հեզբոլլահի» գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինը զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած հարվածի հետևանքո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» հետախուզական շտաբը գրոհելու մասին
Իսրայելը հայտարարել Է Բեյրութում հետախուզության շտաբի եւ «Հեզբոլլահի» կապի կենտրոնի վրա իրականացված հարձակման մասին...
Իրանը խնդրանքով դիմել է Ռուսաստանին
Իրանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով տրամադրել Իսրայելի տարածքի արբանյակային հետախուզության տվյալները ՝ կապված Թել Ավիվի...
Իրանը` այլ երկիր զորք մտցնելու մասին
Իրանը չի ցանկանում իր զորքն այլ երկիր մտցնել․ Լիբանանն ու «Հըզբոլլահ» շարժումն ի վիճակի են իրենց ինքնուրույնաբար պաշտպան...