Մեկ օրում քանի մարդ է զովել Լիբանանում
Լիբանանի տարբեր շրջաններում անցած մեկ օրվա ընթացքում ավելի քան 60 մարդ Է զոհվել, 90-ը՝ տուժել իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին այսօր հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
«Լիբանանի տարբեր շրջաններին իսրայելական հարվածների հետևանքով 63 մարդ Է զոհվել, 90 - ը՝ վիրավորվել, ինչը Հարավային Լիբանանի, Բեկաայի և Բեյրութի շրջանների վրա իսրայելական հարվածների նախնական արդյունքն է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Անցած շաբաթվանից Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի տարբեր շրջաններում զանգվածային հարվածներ են իրականացնում «Հըզբոլլահ»-ի օբյեկտների ուղղությամբ: Արձանագրվել են նաև Բեյրութի ուղղությամբ մի քանի կետային ավիահարվածներ, որոնց արդյունքում ոչնչացվել են «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներ:
Այս պահի դրությամբ Իսրայելի բանակը զեկուցել է «Հըզբոլլահ»-ի մի քանի հազար թիրախների ուղղությամբ հարվածների մասին։ Դիտորդները նշում են, որ նման ինտենսիվությամբ Իսրայելը չի հարձակվել «Հըզբոլլահ»-ի վրա 2006 թվականի լիբանանյան երկրորդ պատերազմից ի վեր:
«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծություններով պատասխանում է առավելապես Իսրայելի հյուսիսում, սակայն վերջին օրերին հրթիռային հարձակումների հեռահարությունը զգալիորեն ավելացել է: Ամեն օր տասնյակ համազարկեր են գրանցվում իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, որոնց ընթացքում հայտնվում են բնակելի շենքեր, ինչը հանգեցնում է վնասվածքների։ Մասնավորապես, արձանագրվել է հրթիռի արձակում Թել Ավիվի շրջանի ուղղությամբ, որը խոցվել է ՀՕՊ միջոցներով։