Զելենսկու կազմակերպության սգո ծառայությունը նաև Հայաստանում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2022 և 2024 թվականներին Շվեյցարիայում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում գրանցել է «ZELENSKYY» ապրանքանիշը: Այս մասին գրում է ռուսական «Գազետա» պարբերականը, հավելելով, որ «ZELENSKYY»-ն մատուցում է մի շարք ծառայություններ, այդ թվում նաև սգո և աստղագուշակության :
Զելենսկու կազմակերպության ծառայությունները հասանելի են Մեծ Բրիտանիայում, Վրաստանում, Իսրայելում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Չինաստանում, Մոլդովայում, Թուրքիայում ինչպես նաև Հայաստանում:
Ըստ ռուսական պարբերականի «ZELENSKYY»-ն բացի սգո արարողություններ կազմակերպելուց, առաջարկում է նաև հոգեբանական, կարատե մարզաձևի կիմանո մարզահագուստ կրելու, ինչպես նաև շահումով խաղերից կախվածություն ունեցող անձանց աջակցելու ծառայություններ: