ՆԳՆ-ն 67 էլեկտրական ժամանակակից ամենագնաց է գնել․ Որքան գումար է ծախսվել
ՀՀ ներքին գործերի նախարարությունը 1 մլրդ 3 մլն դրամով էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել։
Ընդհանուր առմամբ, ներքին գործերի նախարարությունն ակնկալում է ստանալ 2024 թվականի արտադրության 67 մեքենա, որոնցից յուրաքանչյուրն արժե 19,7 մլն դրամ։
ՆԳՆ–ն 2024 թվականի արտադրության 67 հատ Volvo EX40 մակնիշի ավտոմեքենաներ գնելու պայմանագիրը կնքել։ Յուրաքանչյուր մեքենան արժե 19,7 մլն դրամ։
Մեքենաներում տեղադրվելու են սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակ և սրահի հետնամասը բեռնախցիկից առանձնացնող ճաղավանդակ։
Տեխնիկական բնութագրերում նշվում է, որ մեքենան լիցքավորվում է սովորական ռեժիմով 7 ժամում, իսկ արագ լիցքավորման դեպքում` 34 րոպեում: Ամենագնացների վազքը մեկ լիցքավորմամբ կլինի 450-476 կմ։