ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» ԱԹՍ–ն համալրել է Starlink արբանյակային կապով
Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» անօդաչու սարքերը համալրել է Starlink արբանյակային կապով։ Այսպիսով, ՌԴ–ն կկարողանա անօդաչու սարքեր օգտագործել հետախուզության համար։ Այս մասին գրում է РБК-Украина–ն՝ հղում անելով Defense Express-ին և Telegram-ում ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոյին։
Հրատարակությունը պնդում է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը, որն այս գիշեր ՌԴ–ն արձակել է Ուկրաինայի տարածքով, հագեցած է եղել Stralink-ով։ Այն խոցել են ուկրաինացի զինվորները։
Լրագրողները ցուցադրել են համապատասխան լուսանկարներ, որոնցում երևում է արբանյակային ալեհավաք։ Դրա վրա կա սերիական համար, որը կօգնի հետևել, թե ինչպես է տերմինալը հասել Ռուսաստան:
«Սա անօդաչու թռչող սարքից հետադարձ կապ ստանալու և նրանից տեղեկատվություն փոխանցելու և թռիչքի առաքելությունը ցանկացած հեռավորության վրա փոխելու հնարավորության միջոց է։ Այսինքն՝ գրոհային անօդաչու սարքը հետախուզական մեքենայի վերածելը։
Ավելացնենք նաև, որ «Starlink»-ի և տեղադրված տեսախցիկի շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունը կարող է օգտագործել «Շահեդ»-ը որպես ծայրահեղ հեռահար թափառող զինամթերք՝ լրացուցիչ հետախուզություն իրականացնելու և նույնիսկ շարժվող թիրախներ ներգրավելու ունակությամբ»,- նշում է հրատարակությունը։



Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Չինաստանում անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության նախագիծ է սկսել. Reuters
Ռուսաստանը Չինաստանում գործարկել է հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ծրագիր, որոնք նախատե...
«Հըզբոլլահի» և Իսրայելի միջև բանակցություններում առաջընթաց կա. լիբանանյան հեռուստաալիք
«Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել, հաղորդում է լիբանանյան LBCI հե...
ԱՄՆ–ն որևէ կերպ չի աջակցում Իսրայելին Լիբանանի դեմ գործողություններում. Պենտագոն
Ամերիկացի զինվորականները Իսրայելին աջակցություն չեն ցուցաբերում Լիբանանի տարածքի ուղղությամբ հարվածների համար: ԱՄՆ–ն հրե...
Իսրայելի օդային հարվածները Լիբանանում 356 մարդու կյանք են խլել
Լիբանանում սեպտեմբերի 23-ին սկսված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 356 մարդ, հայտնում է Առողջապահության նա...