Իսրայելի օդային հարվածները Լիբանանում 356 մարդու կյանք են խլել
Լիբանանում սեպտեմբերի 23-ին սկսված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 356 մարդ, հայտնում է Առողջապահության նախարարությանը կից լիբանանյան արտակարգ իրավիճակների կենտրոնը։
«Մահացածների թվում կա 24 երեխա և 42 կին։ Ահաբեկչությունների հետևանքով տուժել է առնվազն 1246 մարդ»,- հայտնում է Al Jazeera-ն։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հա-Լևին ասել է, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքին, որը կառուցվել է վերջին 20 տարիների ընթացքում: Նրա խոսքով՝ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է կանխարգելիչ հարձակողական գործողություն։
Economist ամսագրի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Լիբանանում՝ հյուսիսային սահմանային գոտում բուֆերային գոտի ստեղծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին
Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին: Այս մասին տեղեկություն է հայտնվ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» ԱԹՍ–ն համալրել է Starlink արբանյակային կապով
Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» անօդաչու սարքերը համալրել է Starlink արբանյակային կապով։ Այսպիսով, ՌԴ–ն կկարողանա անօդաչու ս...
Իսրայելը հարվածել է «Հեզբոլլահի» 400 արձակման կայանների
Օրվա ընթացքում իսրայելական օդուժը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիայական «Հեզբոլլահ» շարժման 400 արձակման կա...
Իսրայելի հյուսիսում հատուկ իրավիճակ է սահմանվել` Լիբանանի հետ իրավիճակի սրման ֆոնին
Իսրայելի հյուսիսում՝ Հայֆայից մինչև Լիբանանի սահմանը, հատուկ իրավիճակ է սահմանվել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բ...