Քաղաքականություն

Շատ ուրախ եմ` Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ. Լևոն Քոչարյան

Շատ ուրախ եմ` Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ. Լևոն Քոչարյան
Ես երբեք չեմ ուրախանում մարդկանց կալանքով ինչպես ոմանք, և շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ, նրա նկատմամբ չկա նման գործընթաց: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ…

Ես երբեք չեմ ուրախանում մարդկանց կալանքով ինչպես ոմանք, և շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ, նրա նկատմամբ չկա նման  գործընթաց: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։


Ի պատասխան հարցի, պատգամավորն ընգծել՝ չի կարծում, թե ՀՀ 3-րդ նախագահի թիմը ուրախ է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, իսկ շահարկվող խոսակցությունների վերաբերյալ, թե ինչու՞ ոմանք կալանավորվել են, ոմանք՝ ոչ, Քոչարյանը պատասխանել է.


«Այդ մասին չեմ մտածում, և ինձ մոտ հարց չի առաջանում»,-ասել է Լևոն Քոչարյանը:


Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում  քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250