«Հըզբոլլահի» և Իսրայելի միջև բանակցություններում առաջընթաց կա. լիբանանյան հեռուստաալիք
«Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել, հաղորդում է լիբանանյան LBCI հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ՝ հավելելով, որ բանակցություններն ընթանում են Լիբանանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնի միջնորդությամբ։
Բանակցությունները «խոստումնալից են», և արդյունքները կարող են հայտնի լինել հինգշաբթի առավոտյան, ասել են աղբյուրները։
Թեև մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը հուսադրող է, հակամարտության լուծումը մեծապես կախված կլինի առաջիկա ժամերին երկու կողմերի ձեռնարկած գործողություններից և տեղում իրավիճակի զարգացումից, ընդգծում է LBCI-ն։
Ավելի վաղ Axios-ը, վկայակոչելով մի շարք աղբյուրներ, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմն աշխատում է նոր դիվանագիտական նախաձեռնության վրա, որը պետք է դադարեցնի հարվածների փոխանակումը Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև, ինչպես նաև վերսկսի բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» ԱԹՍ–ն համալրել է Starlink արբանյակային կապով
Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» անօդաչու սարքերը համալրել է Starlink արբանյակային կապով։ Այսպիսով, ՌԴ–ն կկարողանա անօդաչու ս...
Ռուսաստանը Չինաստանում անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության նախագիծ է սկսել. Reuters
Ռուսաստանը Չինաստանում գործարկել է հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ծրագիր, որոնք նախատե...
ԱՄՆ–ն որևէ կերպ չի աջակցում Իսրայելին Լիբանանի դեմ գործողություններում. Պենտագոն
Ամերիկացի զինվորականները Իսրայելին աջակցություն չեն ցուցաբերում Լիբանանի տարածքի ուղղությամբ հարվածների համար: ԱՄՆ–ն հրե...
Իսրայելի օդային հարվածները Լիբանանում 356 մարդու կյանք են խլել
Լիբանանում սեպտեմբերի 23-ին սկսված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 356 մարդ, հայտնում է Առողջապահության նա...