Ռուսաստանը Չինաստանում անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության նախագիծ է սկսել. Reuters
Ռուսաստանը Չինաստանում գործարկել է հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ծրագիր, որոնք նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի պատերազմում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով եվրոպական հետախուզության աղբյուրներին և համապատասխան փաստաթղթերին, գրում է Meduza–ն։
Գործակալության տվյալներով՝ Իժևսկի «Կուպոլ» էլեկտրամեխանիկական գործարանը տեղացի մասնագետների մասնակցությամբ Չինաստանում անցկացրել է Harpy-3 անօդաչու թռչող սարքի նոր մոդելի թռիչքային փորձարկումներ։ Reuters-ը վկայակոչում է այն զեկույցը, որը «Կուպոլը՞ ուղարկել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն այս տարվա սկզբին։ Ավելի ուշ գործարանը գերատեսչությանը հայտնեց, որ կարող է մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր արտադրել, այդ թվում՝ Harpy 3-ը Չինաստանի գործարանում՝ ռուս-ուկրաինական պատերազմում օգտագործելու համար:
Reuters-ի ձեռք բերած զեկույցների համաձայն՝ Harpy-3 անօդաչու թռչող սարքերը կարող են անցնել մոտ երկու հազար կիլոմետր տարածություն՝ 50 կիլոգրամ օգտակար բեռնվածքով։ Չինաստանում արտադրված Harpy-3-ի և որոշ այլ անօդաչու թռչող սարքերի նմուշները չինացի փորձագետների ներգրավմամբ հետագա փորձարկման համար առաքվել են Ռուսաստան։
Փաստաթղթերում, ինչպես նշում է Reuters-ը, չինացի մասնագետների անունները նշված չեն։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ տեղյակ չէ նման նախագծի մասին։ Գերատեսչությունում հավելել են, որ Չինաստանը խիստ վերահսկողություն է իրականացնում անօդաչու թռչող սարքերի արտահանման հարցում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» ԱԹՍ–ն համալրել է Starlink արբանյակային կապով
Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» անօդաչու սարքերը համալրել է Starlink արբանյակային կապով։ Այսպիսով, ՌԴ–ն կկարողանա անօդաչու ս...
«Հըզբոլլահի» և Իսրայելի միջև բանակցություններում առաջընթաց կա. լիբանանյան հեռուստաալիք
«Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել, հաղորդում է լիբանանյան LBCI հե...
ԱՄՆ–ն որևէ կերպ չի աջակցում Իսրայելին Լիբանանի դեմ գործողություններում. Պենտագոն
Ամերիկացի զինվորականները Իսրայելին աջակցություն չեն ցուցաբերում Լիբանանի տարածքի ուղղությամբ հարվածների համար: ԱՄՆ–ն հրե...
Իսրայելի օդային հարվածները Լիբանանում 356 մարդու կյանք են խլել
Լիբանանում սեպտեմբերի 23-ին սկսված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 356 մարդ, հայտնում է Առողջապահության նա...