ԱՄՆ–ն որևէ կերպ չի աջակցում Իսրայելին Լիբանանի դեմ գործողություններում. Պենտագոն
Ամերիկացի զինվորականները Իսրայելին աջակցություն չեն ցուցաբերում Լիբանանի տարածքի ուղղությամբ հարվածների համար: ԱՄՆ–ն հրեական պետությանը այդ նպատակով հետախուզական տվյալներ չի տրամադրում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Սաբրինա Սինգհը:
«Ինչ վերաբերում է Լիբանանին, ԱՄՆ զինվորականները որևէ կերպ չեն մասնակցում իսրայելական գործողություններին»,– վստահեցրել է նա:
Լրագրողների հարցին, թե արդյոք ԱՄՆ–ն Իսրայելին ցուցաբերում է որևէ օժանդակություն Լիբանանի դեմ գործողության համար, նա պատասխանել է. «Ոչ, ոչ մի աջակցություն»: Սինգհը հստակեցրել է, որ դա վերաբերում է նաև հրեական պետությանը հետախուզական տվյալների տրամադրման տեսքով օժանդակության բացակայությանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» ԱԹՍ–ն համալրել է Starlink արբանյակային կապով
Ռուսաստանը «Շահեդ կամիկաձե» անօդաչու սարքերը համալրել է Starlink արբանյակային կապով։ Այսպիսով, ՌԴ–ն կկարողանա անօդաչու ս...
Ռուսաստանը Չինաստանում անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության նախագիծ է սկսել. Reuters
Ռուսաստանը Չինաստանում գործարկել է հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ծրագիր, որոնք նախատե...
«Հըզբոլլահի» և Իսրայելի միջև բանակցություններում առաջընթաց կա. լիբանանյան հեռուստաալիք
«Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել, հաղորդում է լիբանանյան LBCI հե...
Իսրայելի օդային հարվածները Լիբանանում 356 մարդու կյանք են խլել
Լիբանանում սեպտեմբերի 23-ին սկսված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 356 մարդ, հայտնում է Առողջապահության նա...