ԱԺ պատգամավորի ծառայողական մեքենան տեղափոխվել է «պլաշչադկա». վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Toyota» մակնիշի «030 HH 01» համարանիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է հանդիպակաց, կանգնեցրել են, տեղում ստուգվել է վարորդի սթափությունը և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:  


Կայքի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին: Կայքի տեղեկություններով՝ նա ավտոմեքենայում չի եղել: