Ռազմական
Կուրսկի մարզում պարտադիր տարհանման որոշում է կայացվել
Կուրսկի մարզում որոշում են կայացրել Ուկրաինայի հետ սահմանին հարող 15 կիլոմետրանոց գոտում գտնվող Ռիլսկի և Խոմուտովսկի շրջանների բնակավայրերի պարտադիր տարհանման մասին: Այս մասին հայտնել Է նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ալիքում:
«Օպերատիվ տեղեկատվության հիման վրա տարածաշրջանային օպերշտաբը անվտանգության ապահովման նպատակով որոշում է ընդունել Ռիլսկի և Խոմուտովսկի շրջանների բնակավայրերի պարտադիր տարհանման մասին, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին հարող 15 կիլոմետրանոց գոտում»,-գրել է նա:
Հիշեցնենք` Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6-ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Պուտինը` Զելենսկու բաց նամակի մասին
Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
3.0