ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առատ ձյուն՝ Հարավային Աֆրիկայում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) առատ ձյուն է տեղացել, որը կաթվածահար է արել Յոհանեսբուրգ եւ Դուրբան քաղաքների միջեւ ճանապարհի երթեւեկությունը: Այս մասին հայտնում է France 24-ը։


«Հարավային Աֆրիկայում ձյուն է տեղում: Ձյան տեղումներ են նկատվում մի քանի նահանգներում», - նշվում է հրապարակման մեջ՝ հղում անելով Հարավաֆրիկյան աղբյուրներին:


Որոշ տարածքներում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է երկու մետրի։ Լրագրողների տեղեկություններով՝ վատ եղանակի պայմաններում ավտոմայրուղիներում աշխատում են վթարային ծառայությունները: Բեռնատարների վարորդներն արդեն ավելի քան 13 ժամ արգելափակված են, նրանց մատակարարվում են ծածկոցներ և սնունդ:





Քաղաքականություն